133 միլիոն դրամ՝ Անկախության 29-ամյակի միջոցառումների համար
![]() Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 133 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք գնումների համակարգից: ՀՀ Կառավարությունը հրավառության համար պետբյուջեից հատկացրել է 10,8 միլիոն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն: 19,5 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել: «Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43,4 միլիոն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական և ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է «ԱՁ Արթուր Մանուկյան»-ը: 59 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել նաև «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ի հետ: Վերջինն իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում: Նշենք, որ անկախության 29 ամյակի միջոցառումների համար նախատեսվող գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով. մրցույթ չի հայտարարվել: ![]() |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37

