Բելառուսի իշխանություններն սպառնում են ծնողական իրավունքից զրկել երեխաներին ցույցերի տանողներին
![]() Բելառուսի իշխանություններն այլ սպառնալիք են մտածել ցուցարարներին փողոցներից հանելու համար: Նրանք սպառնացել են, որ այն ծնողները, որոնք ցույցերի են տանում իրենց երեխաներին, կարող են զրկվել ծնողական իրավունքներից, նման ծնողներին կճանաչեն երեխաներին մեծացնելու համար ոչ պիտանի: Այս հանգամանքը, սակայն, չի վախեցրել ծնողներին: Նրանք DW-ի հետ զրույցում ասել են, որ եթե որոշեն մի ընտանիքի վրա ճնշում գործադրել, ապա ամեն ձևով դա կանեն, ու ցույցերին մասնակցելը միայն պատրվակ է: Բացի այդ, երեխաների հետ ցույցերի գնացած ծնողների նկատմամբ տուգանքներ են սահմանվելու: Մինսկի դատախազությունն արդեն դուրս է գրել 140 համապատասխան պաշտոնական նախազգուշացում: «Երեխաների մասնակցությունն ակցիաներում կստանա իրավական գնահատական»,- խոստացել է փոխվարչապետ, երեխայի հարցերով ազգային հանձնաժողովի նախագահ Իգոր Պետրիշենկոն: Ծնողներին, սակայն, սա չի վախեցնում, նրանք վստահ են՝ երեխաներին ընտանիքից հեռացնելը միայն ավելի կսրի համընդհանուր դժգոհությունը՝ ավելի ստվարացնելով ցուցարարների շարքերը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
