«Նովիչոկ»-ի մշակողը ներողություն է խնդրել Նավալնիից
«Նովիչոկ»-ի մշակողներից մեկը՝ Վիլ Միրզայանովը, ով բնակվում է ԱՄՆ-ում, «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ներողություն է խնդրել Ալեքսեյ Նավալնիից: «Անկեղծորոն ներողություն եմ խնդրում Նավալնիից, որ ես մասնակցել եմ այդ հանցավոր բիզնեսին՝ այդ նյութի մշակմանը, որով նա թունավորվել է»,- ասել է նա: Վերջինի խոսքով՝ 1993-ին ինքը հանդիպել է «Նովիչոկ»-ով թունավորում վերապրած մարդու հետ, ում ախտանշանները նման են նրան, ինչը Նավալնին նկարագրել է Instagram-ի իր հաղորդագրության մեջ: Նավալնիի ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տարի, հավելել է Միրզայանովը: «Նովիչոկ»-ի մշակող ռուս գիտնական Լեոնիդ Ռինկն իր հերթին РИА Новости-ին հայտնել է, որ Միրզայանովը կապ չունի այդ թույնի մշակման հետ: «Նա կապ չունի ոչ կենսաքիմիայի հետ։ Նա մեր խմբում չի եղել, նա զբաղվում էր արտահոսքերի վերահսկմամբ, այն ինչ գործարանից դուրս էր թափվում կամ խողովակներով գնում։ Նա «Նովիչոկի» ստեղծման հետ ոչ մի կապ չունի»,- հայտնել է նա։ Ռինկի խոսքով՝ Միրզայանովը չի կարող իմանալ մարդու վրա «Նովիչոկ»-ի ազդեցության ախտանիշները և, հնարավոր է, «ինչ-որ մեկի պատվերն է կատարում»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54