Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած հիվանդների մասին

730
Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ., 11:10
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած հիվանդների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ը՝ առողջացած, 936-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։