«Հանձնարարեք թող ստուգեն՝ ինչպե՞ս են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը». Զոհրաբյան
384
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:20
![]() ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցի քննարկման իր ելույթում՝ դիմելով Արայիկ Հարությունյանին, ասաց. «Դուք ասում եք՝ «Լուրջ ե՞ք ասում, որ վախի մթնոլորտ է դպրոցներում»: Այո, լուրջ ենք ասում: Պարոն Հարությունյան, հանձնարարեք Ձեր օգնականներին թող ստուգեն՝ ինչպե՞ս են դպրոցներում բազմաթիվ տնօրեններ ընդհուպ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը: Կա դեպք, երբ տնօրենը կանչել է ուսուցչին և ասել՝ «Մի հատ համարձակվեք գրառում արեք»: Դուք տապալել եք բոլոր ոլորտներում այն, ինչ վստահվել է Ձեզ՝ գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն»: Ն. Զոհրաբյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» միանում է «Լուսավոր Հայաստանի» պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
