«Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջ և կարդացեք ուսուցիչների քոմենթները». Արայիկ Հարությունյանը՝ Գորգիսյանին
![]() ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Դպրոցների և բուհերի կառավարման կազմում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, և շատ մարդիկ էլ հեռացվում են դպրոցների կառավարման խորհուրդներից՝ քաղաքական նկատառումներով որտեղ մեղքն իրենցը չէ, այլ իրենց բարեկամինը, որովհետև ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը: Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորը, որովհետև ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ասում են՝ հանկարծ մեր անունը չտաք»: Պատասխանելով Գորգիսյանին՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ձեր գործընկեր Հարություն Բաբայանն ինձ ճանաչելով ասում է՝ մի միջավայր է ստեղծվել, որտեղ ուսուցիչները վախի մթնոլորտում են: Լուրջ եք ասո՞ւմ: Հա՞: Մի հատ մտեք իմ ֆեյսբուքյան էջ և կարդացեք այդ ուսուցիչների քոմենթները և տեսեք ինչեր են գրում, և որևէ մեկը եթե ձեզ ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է Խորհուրդից, նա ստում է: Եթե դա որևէ մեկի պնդումն է՝ Դուք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, պետք է անպայման ասեք՝ ում պնդումն է և նա պատասխանատվության կենթարկվի: Երբեք, ամենայն պատասխանտվությամբ եմ ասում՝ 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա է»,- ասաց նախարարը: Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնանկության հարցը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
