Արայիկ Հարությունյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու մասին
![]() Այսօր, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձ եղավ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու թեմային, որի հիմնական պատճառը վերջինը համարել էր Արայիկ Հարությունյանի հետ ոլորտի վերաբերյալ անհամաձայնությունները: Հարցին, թե նախարարի գործունեությանն ուղղված Ջուլֆալակյանի քննադատությունները զրպարտությո՞ւն են, թե՞ փաստի արձանագրում, նախարարը պատասխանեց: «Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Մի փաստ կուզեմ արձանագրել. անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում և Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել. հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներն ու դիրքորոշումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել: Խմբակցության հետ հանդիպում եմ ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
