Առաջարկվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ԱԺ հանձնաժողովն ունենա 12 անդամ
![]() Կորոնավիրուսի տարածումը կանխելու ու համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղությամբ կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ոսոմնասիրելու նպատակով պատգամավորների ¼-ի պահանջով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ: Խորհրդարանն այժմ քննարկում է նախագիծը: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներից Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ՝ ԼՀԿ-ից: «Չեք կարծո՞ւմ, որ նման հանձնաժողով պետք է ստեղծել այն ժամանակ, երբ համավարակն ավարտվի, տեսնենք՝ աշխարհի մասշտաբով որո՞նք են եղել արդյունավետ-անարդյունավետ միջոցներ»,- հարցրեց Միքայել Զոլյանը: «Խորհրդարանն ընթացիկ մոնիթորինգ է անում գործադիր իշխանության գործունեությունը: Հիմա մենք մոնիթորիգ են անելու՝ մինչև այսօր ի՞նչ է եղել, բայց ընթացիկ մոնիթորինգ ենք ունենալու՝ ի՞նչ կլինի»,- արձագանքեց Մարուքյանը: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
