Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել

966
Կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ., 22:00
Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ են հնչել

Մինսկում, Դրոզդի գյուղի մոտակայքում, որտեղ Բելառուսի նախագահի նստավայրն է, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Ներկայումս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Տասնյակ հազարավոր մարդիկ շարժվում են Ռադուժնայա փողոցով դեպի Պոբեդիտելի պողոտա. հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը:

Տեղական Telegram ալիքները հայտնում են, որ ցուցարարները մոտեցել են անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք մոտ 50 մետր հեռավորության վրա են իրենցից, ինչից հետո էլ նախազգուշական կրակոցներ են հնչել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները փորձել են շրջափակել Տիմիրյազևսկայա փողոցը և ճանապարհային պլաստիկ բաժանարարներով կառուցել բարիկադներ:

Հիշեցնենք, որ Մինսկում շարունակվում են բողոքի ակցիաները, որին հետևում են ձերբակալություններ: