Վայրի ցեղերին ուսումնասիրող գիտնականն սպանվել է նրանց արձակած նետից
Ամազոնիայի ոչ կոնտակտային ցեղերի առաջատար գիտնականներից մեկը՝ Ռիելի Ֆրանցիսկատոն, սպանվել է Բրազիլիայի հեռավոր շրջաններից մեկում ապրող տեղաբնակների արձակած նետից: Նրա սիրտը նետով խոցել են, երբ նա փորձել է կապ հաստատել տեղաբնակների հետ: Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի արևմտյան Ռոնդոնա մարզում, որը սահմանակից է Բոլիվային: Ֆրանցիսկատոն ոչ միայն ուսումնասիրում էր վայրի ցեղերն, այլև պաշտպանում էր նրանց բնական միջավայրը, նախնադարյան կենսակերպը՝ հանդիսանալով հնդկացիների հարցերով կառավարական գործակալության աշխատակիցը: Նրան սպանել են այն հատուկ պահպանվող տարածքում, որտեղ ֆերմերներն ու անտառահատները զգալիորեն ոչնչացրել էին պահպանվող տարածքն ու ընդհուպ մոտեցել վայրի ցեղերի տարածքի սահմաններին: Ըստ սպանված գիտնականի ընկերների՝ տեղացի վայրի ցեղերը շատ ծանր կացության մեջ են հայտնվել իրենց բնական տարածքները ոչնչացնողների պատճառով և ստիպված են ամեն գնով պաշտպանել իրենց տարածքը ցանկացած օտար մարդուց: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18