Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ոսկրափուտը կարող է հանգեցնել քաղցկեղի

1278
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 21:55
Ոսկրափուտը կարող է հանգեցնել քաղցկեղի

Ոսկրափուտը (կարիեսը) կարող է հանգեցնել քաղցկեղի, հայտնել է ՌԴ ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Սադովսկին:

Նա նաև նշել է, որ առողջությանը մեծ վնաս կարող են տալ կոտրված ատամը, անորակ ատամի պրոթեզը, սխալ տեղադրված պլոմբը: Բերանի խոռոչում թարախային բորբոքումները կարող են հանգեցնել անգամ ուռուցքային հիվանդությունների: Վարակը տարածվում է ճարպային հյուսվածքների մեջ առկա տարածության մեջ՝ առաջացնելով թարախ: Հրատապ բուժման բացակայության դեպքում այս վիճակը կարող է մահվան հանգեցնել: