Լիտվայի խորհրդարանը Տիխանովսկայային անվանել է Բելառուսի ընտրված նախագահ
![]() Լիտվայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ Սվետլանա Տիխոնովսկայային անվանել է Բելառուսի ընտրված նախագահ։ Խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել այդ որոշմանը, ինչպես նաև ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդին: Բանաձևի հեղինակներն առաջարկել են նոր համաձայնագրեր կնքելիս, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները դիտարկել որպես երկրի բռնազավթում: Բացի այդ, խորհրդարանականները Մոսկվայից պահանջել են չմիջամտել Բելառուսի ներքին գործերին և հրաժարվել Մինսկի հետ նոր համաձայնագրերից: Լիտվայի խորհրդարանը նոր պատժամիջոցներով Է սպառնացել, եթե Ռուսաստանը փորձի անօրինական միջոցներով սահմանափակել Բելառուսի ինքնիշխանությունը: Ավելի վաղ Լիտվան հրաժարվել էր ճանաչել ընտրության արդյունքները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիլնյուսը Մինսկի շուրջ ստեղծված իրավիճակում անցել է բոլոր սահմանները: Նախարարի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Լիտվայի իշխանություններն ու Տիխանովսկայան «աշխատում են ոչ ժողովրդավարական մեթոդներով»: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
