Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցիների և ուկրաինացի պատգամավորի նկատմամբ

843
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 12:25
Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցիների և ուկրաինացի պատգամավորի նկատմամբ

ԱՄՆ-ն 3 ռուսաստանցիների և Ուկրաինայի 1 քաղաքացու ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում, հաղորդել է ТАСС-ը։

Վաշինգթոնը կարծում է, որ նրանք ներգրավված են կիբերհարձակումների և ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Սև ցուցակում են՝ ռուսաստանցիներ Անտոն Անդրեևը, Դարյա Ասլանովան և Արտյոմ Լիֆշիցը, ինչպես նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը:

ԱՄՆ-ում Դերկաչին համարում են գործակալ, ով ավելի քան 10 տարի աշխատում է Ռուսաստանի համար։

Ավելի վաղ Թրամփի նախկին փաստաբանն իր գրքում գրել էր, որ նա հաղթել է ընտրությունները Ռուսաստանի օգնությամբ: