Հայտնի է՝ երբ Հայաստանում ուժի մեջ կմտնի «Լանզարոտի կոնվենցիա»-ն
![]() Հայաստանը դարձել է 47-րդ պետությունը, որը վավերացրել է Եվրոպայի խորհրդի Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան («Լանզարոտի կոնվենցիա»): Այսօր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանձնել է վավերացման փաստաթուղթը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտեյնի-Դրագոնիի ներկայությամբ: Կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: «Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը: Կոնվենցիան ամենադաժան հանցագործություններից մեկի կանխարգելման և դրա դեմ պայքարի եզակի գործիք է, որը, ցավոք, դեռևս չափազանց տարածված է մեր հասարակության մեջ »,- ասել է Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին։ Կոնվենցիան նախատեսում է օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նար սպորտի, մշակույթի և ազատ ժամանակի կազմակերպման ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփումներ ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության և իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար։ Նախատեսվում է, որ երեխաների հետ աշխատող անձինք ունենան համապատասխան գիտելիքներ երեխաների սեռական շահագործման, նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների և դրանց բացահայտման միջոցների մասին, իսկ երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտությունների տեր անձինք պետք է նախկինում դատապարտված չլինեն երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար։ Համաձայն կոնվենցիայի՝ քրեականացվելու է այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը չի հասել դրա համար օրենքով սահմանված տարիքին, երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե գործադրվել է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, եթե բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ ընտանիքում, կամ օգտվելով երեխայի առանձնապես անպաշտպան վիճակից, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
