«Մի անպատասխանտու պատգամավոր կա, ասում է՝ շպրտեք ձեր դիմակները». ԿԳՄՍ նախարար
![]() «Մենք դպրոցների և ԲՈՒՀ-երի բացմամբ չպետք է նպաստենք, որ COVID-ով հիվանդների թիվն ավելանա, որովհետև, եթե ավելանում է, մենք էնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերն էնպես վերելք ապրեն, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակել: Եվ դա շատ մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար՝ անընդհատ բացել-փակելով. մենք դա թույլ չենք տալու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դպրոցների վերաբացելուն, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի համոզմամբ, եթե կանոնները պահենք, երեխաները և՛ կրթություն կստանան, և՛ վիրուս չեն տարածի, և հիվանդության աճ չենք ունենա: Խոսելով դիմակներ կրելու հետ կապված մտահոգությունների մասին, ասաց. «Մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ: Մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ շպրտեք ձեր դիմակները, ոնց որ ինքն է պատասխան տալու վիրուսի տարածման համար և մահերի համար...: Եթե կանոնները պահում ենք՝ վիրուսը չենք տարածում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների մեծ մասն ասիմպտոմ է հիվանդանում, շատ փոքր տոկոսն՝ այլ ելքով, բայց էս կանոնները պահելու դեպքում՝ 95 տոկոսով ապահովագրում ենք մեզ բոլոր տեսակի վարակներից»,- կրկնեց նախարարը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
