Իսպանական քաղաքը կմեկուսացվի՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով
1050
Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 19:40
![]() Իսպանիայի Կաստիլիա-Լա-Մանչ ինքնավար մարզի ղեկավարությունը որոշում է կայացրել մեկուսացնել Վիլյամալեա ոչ մեծ քաղաքը՝ կորոնավիրուսով վարակվածության աճի պատճառով: Այս մասին հայտարարել է El Diario թերթը: Ըստ աղբյուրի՝ 4000 բնակիչ ունեցող քաղաքում արդեն իսկ ի հայտ է եկել վարակվածության 99 դեպք: Տեղայնացված բռնկումներից մեկը կապ ունի նախահարսանեկան արարողության՝ տղաների երեկույթի հետ: Դատարանի հաստատումից հետո կփակվի քաղաքի ելումուտը: Նշենք, որ Իսպանիայում սահմանափակումների թուլացմանը զուգահեռ հաճախակի են դառնում վարակի տեղային բռնկումները: Այս պատճառով տարածքային իշխանություններն ստիպված են կրկին անցնել խիստ սահմանափակումների: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
