Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Մանկաբույժների օգտակար խորհուրդները՝ անփորձ ծնողներին

5157
Կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ., 18:35
Մանկաբույժների օգտակար խորհուրդները՝ անփորձ ծնողներին

Մանկաբույժներն այսպիսի ասացվածք ունեն՝ «Երեխաները փոքր մեծահասակներ չեն»։ Սրանով, նրանք հիշեցնում են, որ մանկական օրգանիզմը տարբերվում է ոչ միայն չափերով․
Այս բոլոր փաստերը կօգնեն ավելի լավ հասկանալ երեխային․
Երեխաները լաց չեն լինում
Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում, երեխայի մոտ դեռ կարգավորված չէ արցունքների արտադրությունը։ Դրանք բավականացնում են միայն աչքերը խոնավացնելու համար:
Նրանք քմահաճ չեն, իրականում ձեր տվածը նրանց համար անհամ է:
Առավել հմուտ գուրմանները նորածիններն են։ Նրանց մոտ 2 անգամ ավելի շատ համային ընկալիչներ կան, քան մեծահասակների մոտ։ Դրա շնորհիվ նրանք շատ ավելի սուր են զգում համի բոլոր երանգները։ Եթե մեծահասակների համար, օրինակ, խնձորի խյուսի համը նույնն է, երեխայի համար այն կարող է ամեն օր տարբերվել։
Մանկական սնունդն՝ առանց աղի
Նախ՝ դրանում իմաստ չկա։ Մինչև 5-6 ամսական երեխայի մոտ բացակայում են ընկալիչները, որոնք ընկալում են աղի համը։ Հետևաբար, աղով կամ առանց՝ երեխայի համար միևնույն է:
Եթե փոքր տարիքից երեխան սովորի սննդի մեջ մեծ քանակությամբ աղին, ապա դա հետագայում կարող է առողջական խնդիրներ առաջացնել․ երիկամների և սրտանոթային համակարգի աշխատանքը խաթարվում է աղի ավելցուկից:
Ոչ՝ կապույտ խաղալիքներին
Իհարկե, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց ավելի լավ է ընտրել այլ գույներ։ Ամենափոքր երեխաները տարբերում են միայն սև և սպիտակ գույները, ինչպես նաև լույսի ինտենսիվությունը: Հետևաբար, մինչև 2-3 ամսական երեխաները շատ ավելի մեծ հետաքրքրություն են տեսնում սև ու սպիտակ խաղալիքների մեջ: Բայց դրանք պետք է անպայման ունենան տարբեր նախշեր։ Հաջորդիվ, երեխան սկսում է տարբերակել դեղին և կարմիր գույները, և ապա նոր՝ կապույտը։
Զրուցեք երեխայի հետ
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ շատ օգտակար է խոսել նույնիսկ ամենափոքր երեխաների հետ: Եվ կարևոր չէ, որ նրանք դեռ ոչինչ չեն հասկանում։ Եթե նրանց ամբողջ ժամանակ շրջապատում է ծնողական խոսքը, ապա երեխան ավելի արագ է սովորում խոսել։
Եվ երբ երեխան սկսում է խոսել, նույնիսկ եթե դա անիմաստ է, մի կանգնեցրեք նրան: Կարևորն այն է, որ երեխայի հետ երկար զրույցներն օգնում են նրան խելացի և հնարամիտ դառնալ: Միʹ լռեք նրա ներկայությամբ, պատմեʹք այն ամենը, ինչ ուզում եք։
Հաճախ գրկեք երեխային
Այս ժեստը ավելի լավ ցույց կտա ձեր սերը, քանի որ դրանով երեխաները սովորում են քնքշանքի և կարեկցանքի։ Հակառակ դեպքում երեխան մեծանում է անինքնավստահ և դժբախտ, այն զգացումի պատճառով, որ ոչ ոք իսկապես չի սիրում իրեն։