Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այսօր Վովա Գասպարյանը թույլ է». Ժաննա Ալեքսանյան

317
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 15:15
«Այսօր Վովա Գասպարյանը թույլ է». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն Վովա Գասպարյանը չի թաքցնում չարությունը հեգնալից ժպիտի հետևում: Նա ուղղակի հարձակվում է Սևանա լճի ափին տեղակայված իր դղյակը նկարող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա, ավտոմեքենան վարում է նրանց վրա, սպառնում է վրաերթով, սպառնում է, որ ֆիզիկապես կոչնչացնի լրագրողներին, «գյուլլելու է», «սատկացնելու է»: Այսօր Վովան լրջացած է ու չար։ Այսօր Վովա Գասպարյանը թույլ է»: