Հայկ Մարությանը դպրոցի տնօրեններ է նշանակել
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 29-ին և 30-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու դպրոցի նոր տնօրեն է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից: 1․ «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սիրինե Գրիշայի Դեղոյանի հետ 2020 թվականի հուլիսի 29-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (29.07.2020թ.–29.07.2025թ): «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Երեմյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից: 2․ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիթ Աշոտի Անտոնյանի հետ 2020 թվականի հուլիսի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (30.07.2020թ.-30.07.2025թ.)։ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ալբերտի Բասոյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
