«Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը». Միհրան Հակոբյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը. տնեցիներից մինչև պաշտոնյաներ կարմիր թելով հանրային գիտակցության մեջ միտք են ներդնում, թե «հաշվի առնելով ներկայիս կարգավիճակը», «հաշվի առնելով պաշտոնյա լինելու հանգամանքը» դիրքորոշում հայտնել չեն կարող: Սա ասում են մարդիկ, որ տարիներ շարունակ հստակ և ընդգծված դիրքորոշում են ունեցել՝ Ամուլսարը պետք է սար մնա: Իսկ այդ դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդունում են՝ մինչև պաշտոնյա դառնալն ապուշ-ապուշ դուրս տվողներ են եղել, մինչև պաշտոնյա դառնալն անպատասխանատու բիոզանգված են եղել, որ բախտի բերմամբ զավթեցին իշխանությունն ու հիմա չգիտեն, թե ինչ պետք է անել այդ իշխանության հետ (չհաշված մաքսանենգությունն ու բյուջեն լափելը): Կամ արդյո՞ք պաշտոնը կարող է մարդու կարծիքը փոխել, եթե մարդն, իհարկե, մարդ է, այլ ոչ թե փողոցային դեգեներատ: Կներեք, բայց սրանք ֆունդամենտալ, եթե կուզեք՝ էքզիստենցիալ հարցեր են, առանց որի պատասխանների Հայաստանն ապագա ունենալ չի կարող: Ի՞նչ է փոխվել, որ սրանք բերանները սկոչով փաթաթած ման են գալիս ու դիրքորոշում չեն հայտնում՝ Ամուլսարի աշխարհագրությո՞ւնը, Ամուլսարի ՇՄԱ՞Գ-ը, իսկ միգուցե հանքի տերե՞րն են փոխվել: Ի՞նչն է փոխվել, որ առաջ կարծիք ունեին, հիմա՝ չունեն»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24