«Մենք նրանց պես անձնական դաշտ չենք մտնի․ նրանք կա՛մ չեն կարդացել, կա՛մ՝ դիտավորություն է». Դավիթ Թինոյան
![]() «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե կրթական բարեփոխումների ծրագրում արդյոք Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրե՞լ եք «Կովկաս» և «Արևելյան Անատոլիա», ասաց. «Ոչ. առաջարկում եմ մեր բոլոր գործընկերներին՝ կարդալ չափորոշիչը: Նման տերմինալոգիա բացարձակապես չկա օգտագործված Հայոց պատմության ծրագրերում և չափորոշիչներում»: Խոսելով գիտնական ընդդիմախոսների մասին, նա ասաց, որ վերջիններն օգտագործելով իրենց հեղինակությունը, գիտության մեջ ունեցած ներդրումն ու համբավը, կարողանում են մանիպուլացնել հասարակությանը: Հարցազրույցի մյուս մասնակից, «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի անդամ Դավիթ Թինոյանն էլ իր տարակուսանքը հայտնեց՝ ասելով, որ ծրագրում «Հայոց պատմության» այդ հատվածն ինքն է անձամբ հեղինակել, և զարմացած է այն պնդման վրա, թե «Արևելյան Անատոլիա» տերմինն են օգտագործել: «Քանիցս ես էլ եմ նայել՝ մտածելով կարո՞ղ է ինչ-որ մեկն ավելացրել է առանց իմ իմանալու, բայց, բնականաբար, այդպիսի բան չկար...մենք նրանց պես անձնական դաշտ չենք մտնի․ նրանք կա՛մ չեն կարդացել, կա՛մ՝ ամբողջը դիտավորություն է»,- ասաց Դ. Թինոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
