Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ РБК-ին

1207
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 15:05
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ РБК-ին

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին, որի ժամանակ անդրադարձել է նաև Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին։ Նա ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: «Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցներն իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների և որ Ռուսաստանն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- ընդգծել է վարչապետը:

Ստորև՝ ամբողջական հարցազրույցը։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ РБК-ին