Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

119
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 23:00
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։

Հիշեցննեք, որ Հակակոռուպցիոն դատարանն Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանք: