«Ռուսաստանն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում»․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցներն իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների և որ Ռուսաստանն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա: Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին»: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24