Չընդունված դիմորդների խնդրին կտրվի իրավական ընթացք
![]() «Պարզվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ուզում ընդառաջ գնալ մեր առաջարկություններին։ Մենք փոխեցինք մեր մարտավարությունը․ շարունակելու ենք մեր ակցիաները և պահանջելու ենք, որ վերականգնվի մեր երեխաների սովորելու իրավունքը, որը խլվել է որոշ պետական այրերի կողմից»,- այսօր՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց չընդունված դիմորդի ծնողը՝ հայտարարելով, որ դիմորդների խնդրին տրվում է իրավական ընթացք։ «Այս ընթացքում մի շարք կազմակերպություններ, անհատներ զանգերով հայտնել են, որ սատարում են մեզ և պատրաստ են աջակցելու բոլոր հարցերում։ Դեռ նախօրոք իր աջակցությունն էր հայտնել իրավաբանական ընկերության տնօրեն Ալեքսանդր Կոչուբաևը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենք ընդունել են Կոչուբաևի առաջարկը, քանի որ ԿԳՄՍ նախարությունը չի ուզում հարցին որևէ լուծում տալ։ «Երկուշաբթի օրը մեր երեխաների հետ ԿԳՄՍ նախարության մոտ ակցիա ենք կազմակերպելու և պահանջելու ենք հանդիպում նախարարի հետ»,- ասաց ծնողը։ Վերջինի կարծիքով ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ փորձում է համոզել իրենց, որ ընդունեն նախարարության առաջարկած տարբերակները։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
