«Մի՛ մեղանչեք գրականության նկատմամբ». Սրբուհի Գրիգորյան
![]() ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուսումնասիրեցի գրականության բարձր դասարանների ծրագիրը։ Այո՛, լավ գաղափարներ էլ կան, օրինակ, Համո Սահյանի հայրենները Քուչակի հայրենների հետ զուգահեռ ուսուցման գաղափարը, բայց անթույլատրելի է, օրինակ, Նարեկացուն այդ ծրագրից հանելը։ «Մատյանի» մասին չխոսեմ, աշխարհն է խոսում, մենք ի՞նչ կարիք կա, որ խոսենք։ Նարեկացուն աշխարհը սրբադասեց՝ Տիեզերական Վարդապետ հռչակեց։ Մեր դպրոցականներն ինչի՞ իմանան։ Տաղերը... Հոգևորից աշխարհիկի անցում, նոր խոսք ժամանակի գրականության մեջ... Պետք չի չէ՞ որ իմանան մեր դպրոցականները։ Չարենցով է սկսվում. դե Չարենցն ասում է էլի՝ Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա... Դե ասում է էլի, էլ ինչի՞ դասաժամեր հատկացնենք... Չի կարելի, հարգելի պատասխանատուներ... Վերանայեք, մասնագետների կարծիքը լսեք։ Դուք քաղաքական տեքստ չեք խմբագրում, որ ազատ հետ ու առաջ անեք որոշ տողեր, որ դիլիթ անեք սրտներիդ ուզածի պես կամ՝ ըստ պահանջի։ Դուք ներկայացնում եք գրականության ուսուցանվելիք ծրագիր, որը հետքեր է թողնում աշակերտների սրտում, հոգում, որը լուսատու ջահ է մեր ապագայի համար։ ԿԳՄՍ ամենամեծ նախարարություն, կոչս ձեզ. մի մեղանչեք գրականության նկատմամբ։ Կանգ առեք ու վերանայեք ողջ ծրագիրը...»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
