Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ուրախ եմ, որ մեր նամշահոտ ուսծրագիրը թարմացրել են Արմենի պես հեղինակներով». Լիզա Ճաղարյան

635
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 14:25
«Ուրախ եմ, որ մեր նամշահոտ ուսծրագիրը թարմացրել են Արմենի պես հեղինակներով». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հպարտ եմ, որ Հայաստանում ապրում և ստեղծագործում է Արմեն Օհանյան-Հայաստանցին։ Սիրում եմ Արմենին։ Շա՛տ։ Ուրախ եմ, որ մեր դախացած, նամշահոտ ուսումնական ծրագիրը թարմացրել են Արմենի պես լուսավոր հեղինակներով։
«Ակադեմիական» հայտարարությունը չեմ կարդացել, մինչև աչքս չխոթեն՝ չեմ էլ կարդալու։
Ասում են՝ Արմենը Նարեկացի չի՞։ Իաաա, իրո՞ք։ Փաստորեն, էն մնացածը՝ Նար-Դոսով, Պռոշյանով, դեսով-դենով՝ Նարեկացի են։
Բա շուտ ասեիք՝ հպարտությունից պայթեինք, որ մի մեծ բանակ նարեկացիներ ունենք»: