Պատգամավորներն ու կրթության փորձագետները քննարկում են չընդունված դիմորդների հարցը
![]() Արդեն մի քանի օր է, ինչ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ Կրթական համակարգում այս տարի փոխվել է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման կարգը՝ նախապատվությունը տալով այս կամ այն մասնագիտությունը առաջին հայտով նշածներին, այլ ոչ թե դիմորդների բարձր գնահատականին: Համեմատաբար բարձր գնահատականներ ստացած, բայց նոր կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները նշում են, որ նոր մոտեցմամբ ավելի ցածր միավորներ հավաքած դիմորդն ավելի բարձր հնարավորություններ ունի, քան բարձր միավորներ ստացածը: Ծնողների խոսքով ընդհանուր առմամբ խոսքը 730 դիմորդի մասին է, որոնք տուժել են ԳԹԿ-ի պատճառով: ՄԻՊ գրասենյակ արդեն իսկ կոլեկտիվ դիմում են ներկայացրել 56 քաղաքացիներ: Բացի այդ, ՄԻՊ գրասենյակում ստացել են նաև ընդունելության քննություններին առնչվող 13 անհատական բողոք: «Հոդված 3» ակումբի՝ «Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը» թեմայով կազմակերպած տեսաքննարկման բանախոսներն են՝ Կարո Նասիբյան, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Սոֆյա Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ Տիգրան Ազիզյան, «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
