«Կասկած կա, որ բուհերի որոշ բաժիններում արհեստականորեն գնահատականները բարձրացվել են». Գևորգ Դավթյան
![]() Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ դիմորդներ, ձեր բարձր գնահատականներով ձեր նախընտրած մասնագիտությամբ դուք չեք ընդունվել բուհ, քանզի առկա է հիմնավոր կասկած, որ այդ բաժիններում արհեստականորեն գնահատականները բարձրացվել են, որը և հանցագործություն է։ Օրինակ՝ ԵՊՀ իրավավագիություն բաժնում ընդունվել են բացարձակապես միայն 19-20 միավորներով (151 դիմորդներ)։ Ահա այստեղ է հիմնական խնդիրը, քանզի եթե արհեստականորեն գնահատականները չբարձրացվեին, մեր երեխաները՝ դուք, հիմնականում կընդունվեիք ձեր նախընտրածով։ Խնդրում եմ այդ ուղուց չշեղվել, քանզի հակառակ դեպքում կարող են մի քանիսի համար ինչ-որ պայմաններ ապահովել և դրանով թաքցել նշված չարաբաստիկ խնդիրը։ Նոր Հայաստանում չի կարող նման բան լինել, և այն պետք է արմատախիլ անել։ Ես արդեն այդ մասին գրավոր դիմում հաղորդում եմ ներկայացրել վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԺ և նախարարին։ Հայտարարում եմ, որ թեև խնդիրը, ի սկզբանե, բացահայտել եմ որդուս ընդունելիության շրջանակներում, սակայն այն վեր է անձնական շահից, ինչով պայմանավորված պայքարելու եմ հնարավոր բոլոր օրինական միջոցներով և կրկին անգամ հորդորում եմ՝ չշեղվել պայքարի արմատական ուղուց»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
