«Անընդունելի է, որ քննարկմանը ներկա չէին ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ էլ փոխնախարարը»․ Աննա Կոստանյան
![]() Ազգային ժողովում այսօր ընթացել է հատուկ նիստ, որտեղ քննարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների հարցը։ «Երեք խմբակցությունների պատգամավորների հիմնական մտահոգությունը նրանում է, թե ինչպես կարող է ցածր միավորներ ստացած դիմորդն առավելություն ունենալ բարձր միավորներ ստացածից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Այստեղ ակնհայտորեն ստորադասվում է գիտելիքի դերը՝ շատ թույլ հիմնավորմամբ, ըստ որի այն դիմորդները, որոնք առաջին հայտով են նշել իրենց մասնագիտությունները, շատ հստակ պատկերացում են ունեցել։ Իմ պնդումն էլ հետևյալն է՝ չեմ կարծում, թե 16-17 տարեկան երեխան այնքան հստակ կողմնորոշում կունենա իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել»,-ասաց պատգամավորը։ «Ներկա էր վարչության պետը, որն այս պահին կարող էր տալ այնպիսի մեկնաբանություններ, որոնք վերջին օրերին լսում ենք և դրա մասին բոլորս գիտեինք»,- ասաց Կոստանյանը։ Պատգամավորը հայտնեց, որ իրենք արել են իրենց առաջարկությունները, որոնք, նրա խոսքով, գեներացվել էին ծնողների կողմից բարձրացված տարբերակով․ այն է՝ առաջին կիսամյակում երեխաներին տալ հնարավորություն ապացուցելու, որ իրենք արժանի են լինել ուսանող, հակառակ դեպքում ֆիլտրվեն և հետագայում շարունակեն ուսումը նրանք, ովքեր կունենան բարձր առաջադիմություն։ Աննա Կոստանյանը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունից որևէ մեկնաբանություն չի եղել, թե ինչու նախարարը կամ փոխնախարարը ներկա չեն եղել։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
