«Նելլի, չմտածես, դու սովորելու ես». Նաիրա Զոհրաբյան
![]() ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրենքով ամրագրված անարդարություն Նելլի, չմտածես, դու սովորելու ես Երկու օր չեն դադարում բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների և նրանց ծնողների բողոքի ցույցերը։ Նախարարությունն անդրդվելի է՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին, կետին ու դուխին համապատասխան։ Դիմորդները, ըստ նախարարության, պարտավոր էին ծանոթանալ ընդունելության քննությունների կարգում արված փոփոխությանը, ըստ որի՝ գերակա է առաջին հայտը։ Էս հարցը պիտի լուծվի, ու էս հարցը չի կարող էսպես մնալ։ Նելլի Ազատյան ու բարձր միավորներ ստացած դիմորդներ, դուք պիտի սովորեք ու մենք բոլորս, էն որ խոսում ենք, թե գիտելիքը ամենամեծ ուժն է, ամեն ինչ պիտի անենք, որ դուք շարունակեք ձեր կրթությունը։ Ի վերջո, սոցիալական լարվածության այս ֆոնին, երբ բուհերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այդ երեխաները պատրաստ են վճարել սովորելու համար, ի՞նչ իմաստ ունի գնալ արհեստական առճակատման և այս երեխաներին «կոտրելու» ճանապարհով։ Ես երբևէ մեծ հույսեր չեմ կապել այս նախարարության հետ, բայց հիմա դիմում եմ իրենց՝ վերանայե՛ք ձեր որոշումը, արդարությունը շատ ավելի բարձր է, քան տվյալ պահի օրենքի կամ կարգադրության կետն ու տառը, որը միշտ հնարավոր է շտկել։ Մինչդեռ, բարձր միավորներ ստացած այս երեխաների հուսալքությունն ու վիրավորանքը ոչ մի բանով ու երբեք այլեւս շտկել չի լինելու։ Նելլի՛, դու ու քո ընկերները հաստատ սովորելու եք, որովհետեւ դու՛, Նելլի, քո հայրենի Բերդավանի պարբերական ռմբակոծության տակ գիրք ես կարդացել, սովորել ես, ու հիմա մեր բոլորի արժանապատվության հարցը պիտի լինի քո և մյուս երեխաների այս շատ պարզ հարցի ճիշտ լուծումը գտնելը»։ |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
