«Պետք է պարտադիր ավելացնել ռազմագիտության ժամերը». Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր նորից տեսնում ենք, որ Արմավիրում ինչ որ նոր եկեղեցու հիմք է դրվել: Հարգելիներս, ե՞րբ ենք վերջապես ուշքի գալու: Մեր հայրենիքը պերմանենտ պատերազմի մեջ է, շուրջբոլորը մեծ ու փոքր իմպերիաների անկառավարելի փլուզման գործընթաց է գնում, և պարզ չէ դեռ, թե երբ է այս ամենն ավարտվելու: Փոխանակ մտածենք հավուր պատշաճի պատրաստվել այդ լուրջ մարտահրավերներին դիմագրավելու, զենք-զինամթերք արտադրենք, ապաստարաններ, կոմունիկացիաներ հիմնենք, տնտեսություն զարգացնենք և այլն՝ դրա փոխարեն հիմա նորից դարավոր կոտրված տաշտակի առջև ենք ուզում կանգնե՞լ: Վերջապես ոչ թե պետք է քննարկել դպրոցներում աստվածաշնչային պատմությունների լինել-չլինելու հարցը, այլ՝ ուղղակի պետք է պարտադիր ավելացնել ռազմագիտության ժամերը և պատշաճ կերպով ուսուցանել հայոց զինուժի պատմությունը: Մենք այսօր պահանջ ունենք Հայաստանի համար հայրենասեր քաղաքացի և մարտունակ զինվոր կրթելու, կայացնելու անհրաժեշտություն: Թե չէ ստացվում է՝ նորից ենք աղոթելու, որ օտարը գա մեզ «փրկի»»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
