«Բուհ ընդունվելու ավելի հետադիմական կարգ անհնար էր երևակայել». Վասակ Դարբինյան
![]() Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուհ ընդունվելու ավելի հետադիմական կարգ, քան այս տարվանն է, անհնար էր երևակայել: ԿԳՄՍ նախարարության Կ ճյուղի պատասխանատուների սահմանած այս կարգն արատավոր է և դատապարտելի, քանի որ դրանով խրախուսվում է մարտնչող միջակությունը, և, հակառակը՝ նսեմացվում գիտելիքը: Ի՞նչ բացատրություն ունի սա, հարգելի կառավարություն, երբ 7.5 միավոր վաստակածը պիտի բուհ ընդունվի, իսկ 18.75 միավոր վաստակած ոսկե մեդալակիրը՝ ոչ, քանի որ նա չի իմացել ընդունելության՝ վերջին պահին ձեր հրապարակած երկարաշունչ ու խճճված կանոնները, որոնց մեջ, ի դեպ, զռռում է դրանց հասցեատերերի հանդեպ տարրական հարգանքի բացակայությունը... Ի՞նչ ապագա եք կանխորոշում այսպիսով, ի՞նչ մասնագետներ են թողարկելու առանց այդ էլ ուսուցման որակով աչքի չընկնող բուհերը. նույն մարտնչող միջակնե՞րը պիտի եղանակ ստեղծեն երկրում, զոհողություն համարելով մասնավոր սեկտորում իրենց բա՜րձր աշխատավարձից հրաժարվելն ու պետական բա՜րձր պաշտոններ զբաղեցնելը, իսկ փայլուն գիտելիք ունեցողներն էլ, բնականաբար, պիտի ֆիզիկապես ջլատվելով ու հոգեպես տանջվելո՞վ հայթայթեն իրենց ապրուստը... ...Չե՞ք կարծում, որ շատ մեղմ նկարագրեցի ձեր զարմանալի անհեռատեսության ու անհասկանալի շուստրիության արգասիք էս նորամուծությունը»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
