Չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան ԳԹԿ-ի դիմաց
![]() Այսօր՝ հուլիսի 21-ին, բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները կրկին հավաքվել են ԳԹԿ-ի դիմաց։ Նրանք բողոքում են ընդունելության կարգից և պահանջում են հարցին լուծում տալ։ «Տղաս առաջին հայտով նշել է իրավաբանական ֆակուլտետ և ստացել է 15,75 բալ։ Ես չեմ ուզում միայն իմ տղայի համար ասել, քանի որ կան դիմորդներ, որոնք տղայիցս բարձր են ստացել՝ 18,75 բալ և ընդամենը չորս հայտ լրացնելով՝ չեն ընդունվել»,- այս մասին ասաց ծնողներից մեկը։ «Թող նախարարը կառավարության նիստում հարց բարձրացնի, որ տեղեր հատկացնեն ամենալավ դիմորդների համար, որոնք բարձր գնահատականներ են ստացել։ Դրանից և՛ պետությունն է շահում, քանի որ վճարում ենք, և՛ դիմորդները։ Այնուհետև՝ առաջին կիսամյակից հետո, լուրջ քննություն թող անցկացնեն և ովքեր վատ կտիրապետեն իրենց մասնագիտական առարկաներին, նրանք թող դուրս մնան»,- առաջարկեց ծնողը։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
