«7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածը չի ընդունվել»․ ԵՊԼՀ չընդունված դիմորդների ծնողները բողոքում են
![]() Այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մոտ հավաքված մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել։ «Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ ու մեր զայրույթն ենք հայտնում, որովհետև անտրամաբանական ու անարդար իրավիճակ է ստեղծվել․ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 բալ ստացածը չի ընդունվել։ Ասացե՛ք խնդրեմ, որքանո՞վ է սա հարիր մեր պետությանը․․․ Ես, օրինակ, հիանում եմ հեղափոխության արդյունքներով, բայց այս դեպքի համար, ճիշտն ասած, ամաչում եմ։ Այստեղ բոլորս մեր դժգոհությունն ենք հայտնում, քանի որ դրանում ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այստեղ չստանանք մեր պատասխանը՝ երևի կգնանք Հանրապետության հրապարակ կամ կրթության նախարարություն»,- ասաց ծնողներից մեկը։ Այնուհետև, հարցին, թե ինչպես է պատահել, որ ավելի քիչ բալ ստացածներն ընդունվել են, իսկ բարձր բալ վաստակածները՝ ոչ, ծնողը պատասխանեց. «Իրենց պարզաբանմամբ ինչ-որ առաջնահերթություններ են հաշվի առնվել, բայց հասկանո՞ւմ եք, դա այնքան տասներորդական հարց է, որ ոչ մի քննադատության չի դիմանա»,-պատասխանեց ծնողը: «Իմ աղջիկը, սովորելով չինական դպրոցում, ստացել է 16 միավոր, նշելով 8 բաժին՝ ոչ մի բաժնում չկա․․․ Ես իմ աղջկա գիտելիքների վրա վստահ եմ, թող ևս մեկ քննության հնարավորություն տան․․․ Թող երեխաներին հոգեբանական տրավմայի չենթարկեն։ Մենք այս համակարգի համար չենք պայքարել ու զօր ու գիշեր մասնակցել ցույցերի»,- ասաց մեկ ուրիշ ծնող՝ խնդրելով, որ հարցին լուծում տան։ Խնդրի վերաբերյալ գրառում է կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը․ «Այս պահին բազմաթիվ ծնողներ ԳԹԿ-ի առջև բողոքում են, որ իրենց դիմորդ երեխաները բարձր միավորներ են ստացել, սակայն չեն ընդունվել, քանի որ առաջնային հայտով չեն բավարարել պահանջներին։ Սակայն եթե միայն առաջնային հայտով պետք է առաջնորդվեին ընդունել, թե ոչ, ինչի համար է տրվել 8 հայտ ներկայացնելու հնարավորություն։ Եթե առաջին հայտով չի անցնում, ապա երկրորդ հայտն առնվազն պետք է մրցույթի մեջ մտնի։ |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
