Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

511
Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 16:50
Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ քննվել է համալսարանի ռեկտորի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը՝ ստանալով 22 ձայն: Մյուս թեկնածուն՝ Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանն ստացել է 1 քվե:

Խորհրդի անդամներից 3-ը բոլորին դեմ են քվեարկել: Նշենք, որ նիստին մասնակցել է կառավարման խորհրդի 32 անդամների 26-ը: Այս մասին հայտնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: