Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Լեզվի կոմիտեն՝ «միաժամանակ» և «միառժամանակ» բառերի գործածության մասին

1113
Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 18:30
Լեզվի կոմիտեն՝ «միաժամանակ» և «միառժամանակ» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն տեղեկացնում է. «ՄԻԱԺԱՄԱՆԱԿ և ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ բառերը արտաքին նմանության պատճառով հաճախ շփոթում են՝ դրանք գործածելով որպես հոմանիշներ: Մինչդեռ դրանք ունեն իմաստային տարբերություն և ոչ մի պարագայում իրար փոխարինել չեն կարող:

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ նշանակում է՝ միևնույն ժամանակում կատարվող, միասին, զուգահեռաբար: Օրինակ՝ «Նա ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ուտում է և երաժշտություն լսում»:

Իսկ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ բառն ունի հետևյալ իմաստը՝ ժամանակավորապես, մի կարճ ժամանակով, որոշ ժամանակ, մի պահ, օրինակ՝ «Մենք ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ կբացակայենք քաղաքից»:

Ինչպես տեսնում ենք՝ այս երկուսը պարզապես տարբեր բառեր են, նրանց կապում է ՄԻ-ն ու ԺԱՄԱՆԱԿ-ը, բայց ԱՌ-ի պատճառով միավորվել չեն կարող»: