Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6537 նոր դեպք
1096
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 14:25
![]() Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 537 դեպք (+1,01%) է հաստատվել, մահացել է 104 մարդ: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 733 699, ապաքինվել է 504 021 բուժառու (նախօրեին՝ 2 960)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 439 հիվանդ։ Ավելի քան 218 239 մարդ ներկա պահին մնում է բժիշկների հսկողության տակ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 672 դեպք, մահացել է 25 մարդ, ապաքինվել ևս 394 հիվանդ: Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում՝ 291, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 270, Ալթայի երկրամասում՝ 235, Իրկուտսկի շրջանում՝ 203, Սվերդլովսկի շրջանում՝ 218, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 218։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
