«Աջակցության ծրագրերը վերացել են, գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի ու վարկերի հետ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տաթև համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է գյուղատնտեսական մի շարք խնդիրների: «Գյուղերում հանդիպումների արդյունքում պարզեցինք, որ ճիշտ էինք ասում, երբ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի, ժամանակին եղած գյուղնախարարության պետական աջակցությունների մասին, որոնք այժմ վերացվել են: Այստեղ մենք պարզեցինք, որ անցյալ տարվա և նախանցյալ տարվա կտրվածքով, երբ գյուղացիներն ստացել են պարարտանյութ, սելիտրա, ավելի շատ բերք են ստացել, քան՝ այս տարի: Նրանք, ովքեր փող են ունեցել, առել են այդ ամենը և լավ բերք կստանան, իսկ ովքեր չեն ունեցել հնարավորություններ, այդ աջակցությունը և պետական ծրագրերն էլ փակվել են, նրանք ավելի քիչ բերք են ունենալու: Գյուղացիները հիմա հստակ պնդում են, որ որքան էլ որ թալանել են այդ ծրագրերի ընթացքում (ինչպես ԱԺ ամբիոնից հայտաարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը), էլի ինչ-որ բան հասել է գյուղացիներին: Աջակցության ծրագրերը հիմա ընդհանրապես վերացվել են, և գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի, վարկերի և խնդիրների հետ»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48