Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նայե՛ք այս երկու մարդկանց. Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը». Լյովա Եղիազարյան

447
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 13:35
«Նայե՛ք այս երկու մարդկանց. Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայե՛ք այս երկու մարդկանց: Երկուսն էլ դերասան են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են՝ Սարգիս Գրիգորյանը և Մանվել Խաչատրյանը:
Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը:
Մանվելը մեկ մեքենա ունի, Սարգիսը՝ մի քանի հատ:
Մանվելն ասում է, որ աղետալի այս օրերին միտինգ չի անում, որ տաքսի է վարում:
Սարգիսը ասում է՝ եթե արտակարգ դրությունը երկարացնեն, ինքը կարտագաղթի:
Ապրես, Մանվե՛լ: Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:
Մենք միասին հաղթելու ենք»: