ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ո՞վ հրաժեշտ կտա պաշտոնին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։ Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Մենք կապվեցինք նրա հետ և հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են նշանակել հանրակրթության վարչության պետ, որը ԿԳՄՍ գլխավոր վարչություններից է։ Նա ասաց․ «Ես չգիտեմ», ապա․ «Ես նման ինֆորմացիա չունեմ», ըստ էության հաստատելով մեր լուրը: Ի դեպ, թիվ 198 դպրոցում երկար տարիներ տնօրեն է աշխատել Դավիթ Հարությունյանը։ Բայց Թորոսյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, և վարչության պետ նշանակվելու գործընթաց կար նաև նախարար Սերգո Երիցյանի ժամանակ, սակայն այն ավարտին չհասավ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
