Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, «Ազատությանը» հայտնել է Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը: Նրա փոխանցմամբ՝ Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ: Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
|
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18