«Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան». ՀՀ-ում ԻԻՀ դեսպան
![]() ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, տնտեսական ոլորտում նոր հեռանկարներին և այլն: «Իրանի կարևորագույն սկզբունքներից մեկը հարևաններին ուշադրություն դարձնելն է, այդ թվում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արյդունքում երկու երկրների միջև համագործակցության հիանալի մեթոդ ձևավորվեց: Երկրների պաշտոնյաները միշտ կապի մեջ են եղել իրար հետ: Մեր նախագահը և վարչապետ Փաշինյանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցվեն և տնտեսական գործակցությունն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը: Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտում երկու երկների միջև համագործակցությանը, դեսպանն ասել է. «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից հետո փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը: Երկու երկների ղեկավարների միջև արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել...: Իրանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում, ու ակնհայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղություններից մեկն է, որի հետ մեր հարաբերությունները պետք է ցանկալի մակարդակի հասցնել: Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և այլն: Մենք պետք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
