Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

360
Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 11:55
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է համաժողովրդական հանրաքվե՝ ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվել է գրեթե միաձայն:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: