Իսպանացի քաղաքական գործիչն առցանց կոնֆերանսի ժամանակ մերկ հայտնվել է տեսախցիկի առաջ
![]() Տորելավեգա քաղաքի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Բերնարդո Բուստիլիոն առցանց կոնֆերանսի ժամանակ որոշել է լոգանք ընդունել և մերկ վիճակում հայտնվել է համակարգչի տեսախցիկի առջև: Հուլիսի 3-ին կոնֆերանսը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ և տեղի ունեցածը չի վրիպել լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքացիների աչքից: Սկանդալային կոնֆերանսն սկսվել է առավոտյան ժամը 8-ին և շատ երկար է ձգվել: Այդ օրը Բուստիլիոն պետք է դստերը տաներ պարապմունքների, որից հետո պետք է գնար 2-րդ աշխատանքին, գրում է The Independent-ը: Երեկոյան ժամը 5-ի շրջանում Բուստիլիոն, հասկանալով, որ երկար ձգձգվող տեսակոնֆերանսի պատճառով չի կարողանա լոգանք ընդունել, որոշել է երկու գործ միանգամից անել՝ աշխատանքային համակարգիչն իր հետ վերցնելով լոգասենյակ: Մոռանալով համակարգչի մասին՝ նա լողացել է, այնուհետև հայտնվել համակարգչի տեսախցիկի առաջ բոլորովին մերկ վիճակում: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Բերնարդո Բուստիլիոն կորցրել է իր աշխատանքը: Նա որոշել է հրաժարվել քաղաքական գործչի իր կարիերայից, որպեսզի չվնասի կուսակցության վարկանիշը: |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
70720.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51830.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61518.05.2026, 01:12
