Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ասֆալտների վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք»․ վարչապետ

640
Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 12:50
«Ասֆալտների վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք»․ վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, բայց կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվի սպանդանոցներին:

«Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի՝ քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում»,- ասաց նախարարը:

«Այս ճանապարհին այլընտրանք չկա․ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի և ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է օր առաջ վերջ դնենք»,- արձագանքեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կառավարության նիստ