«Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ 2018-ից հետո բենզինի ու դիզվառելիքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Փաշինյանն անդրադարձավ նաև բենզինի որակի ու քանակի հարցին․ «Երբ քաղաքացին վճարում է՝ 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»։ Կառավարության նիստում հավանության արժանացավ նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը։ Ըստ փոխվարչապետի՝ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն կստեղծվի։
|
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36