«Ժամանակից առաջ ընկնելով ասեմ». Բաբկեն Թունյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գույքահարկի մասին- 2 Քանի որ քննարկումներն արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։ Այսպես. Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն. 2021-ին՝ գույքահարկի 25%-ը, 2022-ին՝ գույքահարկի 30%-ը, 2023-ին՝ գույքահարկի 35%-ը, 2024-ին՝ գույքահարկի 50%-ը, 2025-ին՝ գույքահարկի 75%-ը, 2026-ին՝ գույքահարկի 100%-ը: Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։ Օրինակ. 30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։ 2020-ի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։ Սակայն գույքի համար կվճարվի. 2021-ին՝ 5 000 դրամ, 2022-ին՝ 6 000 դրամ, 2023-ին՝ 7 000 դրամ, 2024-ին՝ 10 000 դրամ, 2025-ին՝ 15 000 դրամ, 2026-ին՝ 20 000 դրամ»։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
