Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտեց՝ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով, գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցեց դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի համար պահանջում էր 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել էին անցյալ տարի օգոստոսի 9-ին՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի Ալֆա հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեղադրանքով: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաևան, նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, դիտավորությամբ ախտորոշել էին Բաթուկաևի մոտ ծանր հիվանդություն, ինչը հիմք էր հանդիսացել խուսափել պատիժը կրելուց: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06