Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ովքե՞ր կարող են օգտվել Կառավարության 21-րդ միջոցառումից

441
Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 16:05
Ովքե՞ր կարող են օգտվել Կառավարության 21-րդ միջոցառումից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ ծրագրի շրջանակում միանվագ դրամական օժանդակություն կտրամադրվի տնտեսվարողի յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով: Շահառու են հանդիսանում այն տնտեսվարողներն, ովքեր՝

- ունեն 2-100 վարձու աշխատակից,

- 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը,

- նույն ժամանակահատվածում աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%: